The Importance of Exit Interviews [10 Reasons to Conduct Them]
ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԵԼՔԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐՆ ԱՅԴՔԱՆ ԿԱՐԵՎՈՐ
Բնական է, որ ժամանակ առ ժամանակ աշխատակիցներն իրենց կամ գործատուի նախաձեռնությամբ լքում են աշխատանքը։ Նրանցից հնարավորինս օբյեկտիվ ու կառուցողական հետադարձ կապ ստանալու ամենաառաջնային գործիքը ելքի հարցազրույցներն (EI — Exit Interview) են։
EI-ը ամենաարդյունավետ տարբերակն է Employee Experience-ը (աշխատակցի փորձառնությունը), ընդհանուր աշխատանքային մթնոլորտը գնահատելու համար։
EI-ների անցկացման հիմնական նպատակներն են։
- ամրապնդել գործատուի բրենդը,
- կարևորել թաքնված մարտահրավերները և հնարավորությունները, ամրապնդել դրանք,
- կարծիք ստանալ ղեկավարների առաջնորդության ոճերի և արդյունավետության մասին,
- քչացնել այլոց հեռանալու հավանականությունը։
Որքան էլ ընկերությունը գործատուի հաջողված բրենդավորում իրականացնի, երկարաժամկետում լուրջ խնդիրների առջև կկանգնի, եթե ժամանակին արդյունավետ EI չանցկացնի ընկերությունից հեռանալ պատրաստվող աշխատակցի հետ․ ու՞մ են պետք ընկերության շքեղ գովազդները, եթե նրանից հենց նոր հեռացած աշխատակիցը գործատուի մասին անորոշ, անգամ նեգատիվ տեղեկություններ է տարածում, որը կարող էր մեղմանալ ու փարատվել ելքի հարցազրույցի ժամանակ, և որ ամենակարևորն է, հեռացման իրական պատճառները բացահայտելով` փորձել ճիշտ եզրահանգումներ անել ընկերության համար։
Այժմ թվենք EI կարևորության 10 հիմնական պատճառ, որոնք փաստում են, թե որքանով օգտակար կարող են լինել այս հարցազրույցների ժամանակ ստացված տեղեկատվությունը և եզրահանգումները` ավելի պոզիտիվ ու պակաս ռիսկային աշխատանքային միջավայր ստեղծելու համար․
- Աշխատանքից դուրս եկող աշխատակիցները ավելի «բաց» են ինֆորմացիա, ֆիդբեք տալու տեսանկյունից, քան նրանք, ովքեր դեռ աշխատելու են։
- Ճիշտ EI-ի արդյունքում կարող եք պարզել աշխատողի հեռանալու իրական պատճառը, որը հաճախ կարող է այլ լինել, քան կարծում էիք:
- Ելքի հարցազրույցը աշխատակցին թույլ է տալիս կառուցողական ֆիդբեք տրամադրել և դրական նոտայով հեռանալ։
- Սա վերջին շփման կետն է աշխատակցի հետ գոյություն ունեցող շարունակական պարտավորությունների վերաբերյալ խոսելու համար (օրինակ՝ մտավոր սեփականության պայմանագրեր, գաղտնիության համաձայնագրեր և այլն)։
- Հնարավորություն է տալիս պարզել, թե կան արդյոք բաց խնդիրներ, որոնց մասին պետք է տեղյակ լինեք: Կարող է օգնել նվազեցնել ռիսկային իրադրությունն ընկերությունում և բացահայտել անհապաղ ուշադրություն պահանջող խնդիրները:
- Դուք կստանաք անկեղծ գնահատական Ձեր կազմակերպության աշխատանքային միջավայրի և մշակույթի վերաբերյալ։
- Կարող են բացահայտվել հավաքագրմանը, օնբորդինգին, կազմակերվող թրեյնինգներին և իրականացվող մոտիվացիոն ծրագրերին վերաբերող աչքաթող արված կետեր։
- Հետադարձ կապը կօգնի բացահայտել աշխատակիցների հոսունությունը կանխող լուծումներ։
- EI-ը թույլ է տալիս այլ տեսանկյունից վերլուծել կազմակերպության կառավարման ապարատն ու ճիշտ հետևություններ անել։
- Ճիշտ կառուցված EI-ն օգնում է կանգուն պահել հեռացող աշխատակցի հետ կապող կամուրջները (համաձայնության դեպքում հետագայում անգամ նրան դիտարկել այլ հաստիքներում կամ թրեյնինգներում)՝ նրա մեջ արթուն պահելով ընտանիքի անդամ մնալու զգացողությունը, ինչը հաջողված Employer Branding-ի լավագույն գրավականն է։
Սակայն պետք չէ մոռանալ, որ EI-ների միջոցով նման արդյունավետ դատողություններ անել հնարավոր է միայն հմուտ HR-ի վարած հարցազրույցի արդյունքում, երբ ստեղծվում է այնպիսի միջավայր, որում հեռացող աշխատակիցը զգում է իր և իր տված ֆիդբեքի կարևորությունը, համոզված է, որ զրույցը մնալու է կոնֆիդենցիալ, իսկ HR-ը կարողանում է դիպուկ ընտրված բաց հարցերի միջոցով քաղել անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը։
Նյութի աղբյուրը՝
https://www.hracuity.com/blog/importance-of-exit-interviews
Տվյալ նյութերի շարքն իրականացվում է Անի Մերուժանի Մարգարյանի հետ՝ ծառայելով Հայաստանում ՄՌԿ ոլորտի ամրացմանը։ Այս նպատակին ուղղված` որոշել ենք նախևառաջ հնարավորինս շատ նյութեր հասանելի դարձնել հայերեն տարբերակով։
Միացեք նաև մեր տելեգրամյան խմբին «Հայաֆիկացման» շարքի այլ հոդվածներ կարդալու համար`https://lnkd.in/dVHcANk ։
ՄՌԿ էնտուզիաստ՝ Նանե