25 Signs Your Employee Is About to Quit, According to Research

Nané Hovsepyan
6 min readSep 23, 2020

--

25 ՆՇԱՆ, ՈՐ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԼՔԵԼ ՁԵՐ ԸՆԵԿՐՈՒԹՅՈՒՆԸ

Աշխատակիցների շրջանառությունը գործատուների հիմնական անհանգստություններից մեկն է` անկախ տնտեսության վիճակից: Սա հիասթափեցնող, ժամանակատար և թանկարժեք պրոցես է:

Մի շարք ուսումնասիրություններ փաստում են, որ աշխատակցին կորցնելու ընդհանուր արժեքը կարող է տատանվել տասնյակ հազարավոր դոլարներից մինչև հաստիքի տարեկան աշխատավարձի 1,5–2-ապատիկը։

Բարձր գինը պայմանավորված է աշխատանքի ընդունման, օնբորդինգի, թրեյնինգների, կորցրած արտադրողականության և բիզնեսի սխալների գնով: Բիզնեսի սեփականատերերը կարող են ավելացնել այս ցանկում այն, ինչ կորցրել են աշխատակցից բացի:

Բիզնեսի սեփականատերերը և ղեկավարները պետք է ծանոթ լինեն այն նշաններին, որոնք փաստում են, որ աշխատողը պատրաստվում է հեռանալ: Ստորև կներկայացնեմ 25 նախանշան, որոնք կհուշեն, որ աշխատակիցը պատրաստվում է լքել Ձեր ընկերությունը:

1. Այլևս չի ստանձնում երկարաժամկետ նախագծեր

Երբ աշխատակիցը որոշում է կայացրել կազմակերպությունից հեռանալ, նա ավելի քիչ է հակված երկարաժամկետ նախագծերին մասնակցելուն: Դա կարող է երկարաձգել հեռանալու ամսաթիվը: Այս պարագայում նա գերադասում է սահմանափակվել ներկայիս ծանրաբեռնվածությամբ, որպեսզի կարողանա ազատ և հարթ հեռանալ:

2. Ավելի ակտիվ է LinkedIn-ում

Կարիերայի խորհրդատու Ջեննիֆեր Ուինթերը Muse-ում գրում է․ «Երբ Դուք տեսնում եք, որ աշխատակցին անընդհատ LinkedIn-ում է, դա ըստ էության չպետք է տագնապի նշան լինի: Այնուամենայնիվ, կայքում նոր կապերի ահռելի հոսքը, խմբերին անդամակցումը կամ տեղադրված հոդվածները կարող են ազդանշան լինել, որ Ձեր աշխատակիցը փորձում է հզորացնել իր սոցիալական պրոֆիլը և գտնել իր համար ավելին»:

3. Ժողովներին ավելի քիչ մասնակցություն է ունենում

Եթե միշտ ներգրավված աշխատակիցը հանկարծ ավելի քիչ ակտիվ է դառնում հանդիպումների ժամանակ, դա կարող է լինել նշան այն մասին, որ նա հեռանում է: Սա նաև կարող է լինել ընտանեկան կամ անձնական ճգնաժամի հետևանք, բայց ամեն դեպքում պետք է զգոն լինել:

4. Ցանկանում է մասնակցել գիտաժողովների կամ սեմինարների

Բոլորը չէ, որ ցանկություն ունեն հաճախել գիտաժողովների կամ սեմինարների: Աշխատակիցը, ով երբեք չի հետաքրքրվել նման միջոցառումներով, բայց հանկարծ ակտիվացել է, կարող է պարզապես հույս ունի ամրապնդելու իր հմտությունները և գիտելիքները, կամ պարզապես կարող է փորձում է ավելի տեսանելի դառնալ:

Եվ ընդհակառակը, եթե կա մեկը, ով նախկինում հետաքրքրություն էր ցուցաբերում գիտաժողովների և սեմինարների նկատմամբ, բայց այժմ անտարբեր է, դա նույնպես կարող է վատ նշան լինել: Գուցե նրան չի հետաքրքրում որևէ նոր հմտություն կամ գիտելիք զարգացնելը, որը կարող էր օգտակար լինել Ձեր կազմակերպության համար:

5. Շատ է բացակայում

Աշխատակցին, որը հազվադեպ է բացակայել հիվանդության պատճառով կամ երկար արձակուրդ է վերցրել, այժմ հազիվ է հնարավոր հանդիպել գրասենյակում: Դա ևս մեկ նշան է, որ ինչ-որ մեկը ներգրավված չէ: Միգուցե անձը փնտրում է աշխատանքի նոր հնարավորություններ՝ օգտագործելով ազատված ժամանակը կամ մեծացնելով իր օգուտները:

6. Գործում է ավելի զուսպ կամ հանգիստ

Երբ աշխատակիցը որոշել է մեկնել, նա ավելի զուսպ է գործում կամ հանգիստ է հանդիպումների ժամանակ, ընկերության գործունեությունում․ փորձում է հնարավորինս աննկատ լինել:

7. Սկսել է ավելի շատ անձնական զանգեր ունենալ

Արդյո՞ք հաճախ է աշխատակիցը թողնում հանդիպումները կամ իր աշխատանքային տարածքը անձնական զանգեր անելու համար: Այդ հեռախոսազանգերը կարող են լինել ընտանեկան արտակարգ իրավիճակի լուծմանն ուղղված կամ զրույց այլ գործատուի հետ:

Ենթադրություններ մի արեք: Բայց եթե սա հաճախակի է դառնում, ուրեմն ազդանշան է, որ ինչ-որ բան այն չէ:

8. Վերջերս աշխատանքային առաջընթաց չի ունեցել

Աշխատակիցը, ով հիասթափված է, հուսալքված և թերագնահատված, կարող է ձգտել գտնել աշխատանք, որտեղ իրեն ավելի գնահատված կզգա:

9. Ավելի քիչ է հետաքրքրված առաջխաղացմամբ

Բոլորը ձգտում են աշխատանքի առաջխաղացման. հիշե՛ք, դա մարդուն գնահատված լինելու զգացում է տալիս: Եթե այդ նպատակը այլևս կարևոր չի թվում աշխատողի համար, ապա նա, հավանաբար, այլ տեղ է ավելի հարմար հաստիք փնտրում:

10. Լճացել է իր պաշտոնում

Համաձայն Glassdoor-ի կատարած մեծ ուսումնասիրության յուրաքանչյուր 10 ամսվա ընթացքում, երբ աշխատողի դերի, գործառույթների մեջ փոփոխություն չի լինում, 1%-ով ավելի է մեծանում ընկերությունը լքելու հավանականությունը: Այդպես նրանք հետզհետե տեղափոխվում են իրենց հաջորդ հաստիքին:

11. Անձնական կյանքում մեծ փոփոխություն է ունեցել

Անձնական կյանքի փոփոխությունները, ինչպիսիք են ամուսնությունը, ամուսնալուծությունը, երեխաներ ունենալը, ընտանիքի անդամի մասին հոգ տանելը կամ տուն գնելը, փոխում են իրողությունը: Այս իրավիճակներից յուրաքանչյուրը կարող է ազդել նրա վրա, թե արդյոք աշխատողն ընտրում է մնալ Ձեր ընկերությունում: Օրինակ երեխա ունենալը կարող է ստիպել փնտրել ավելի շատ վարձատրվող աշխատանք: Սիրելիի մասին հոգ տանելը կարող է ստիպել մարդուն փնտրել աշխատանք, որը կարելի է տանից անել:

12. Արտադրողականությունը նվազել է

Արդյո՞ք Ձեր նորմալ արտադրողականությամբ, հուսալի և ճշտապահ աշխատողը հանկարծ դարձել է ավելի քիչ արդյունավետ կամ հուսալի: «Վարքագծային ցանկացած փոփոխություն, որոնք մատնանշում են դեպի ‘presenteeism’ (ներկայանալիություն), երբ աշխատողները ձևացնում են, թե ներկա, ներառված են աշխատանքի պրոցեսում՝ առանց լիարժեք ներկայության, հսկայական կարմիր դրոշներ են, որոնք հուշում են, որ ինչ-որ մեկը պատրաստվում է լքել Ձեզ», ասում է Մայքլ Քերը՝ միջազգային բիզնեսի խոսնակ և «The Humor Advantage» -ի հեղինակը:

13. Աշխատանքային ընկերները «լքում են նավը»

ՄԹ-ում անցկացված ուսումնասիրության համաձայն հարցվածների 57%-ը նշել է, որ գրասենյակում լավագույն ընկեր ունենալը աշխատանքային ժամանակն ավելի հաճելի է դարձնում: Գրեթե ամեն երրորդը հայտարարել է, որ նրանք այդպես ավելի արդյունավետ են աշխատում: Հինգից մեկը նշում է, որ դա մեծացնում է իրեց կրեատիվությունը»: 10 աշխատակիցներից 6-ը նշել են, որ երջանկությունն ավելի կարևոր է, քան` աշխատավարձը: Եթե աշխատակիցը թողնում է աշխատատեղը, շատ հնարավոր է, որ ընկերները կհետևեն նրան: Որոշ իրավիճակներում անգամ աշխատանքը փոխած աշխատակիցը կարող է հրավիրել ընկերներին հավաքագրվելու իր նոր աշխատանքին:

14. Հետաքրքրված չէ գոհացնել իր ղեկավարին

Վարքագծի մեկ այլ փոփոխություն՝ Ձեզ հուշելու համար: Եթե նա նախկինում աշխատանքից ուշ էր դուրս գալիս կամ փաստաթղթերը հետը տանում էր տուն՝ ավարտելու: իսկ հիմա դա չի անում, մեծ նախանշան է, որ նա ցանկանում է հեռանալ:

15. Ունի խնդիր մեկ այլ աշխատողի հետ

Ինչպես ավելի վաղ նշվեց, աշխատողների միջև ձևավորված հարաբերությունները շատ կարևոր են: Ահա թե ինչու, եթե նկատում եք երկու աշխատողների միջև թունավոր փոխհարաբերություն, կա մեծ հավանականություն, որ նրանցից մեկը պատրաստվում է լքել Ձեզ:

16. Խուսափում է սոցիալական փոխազդեցությունից

Արդյո՞ք աշխատողը սկսել է խուսափել անմիջական ղեկավարի կամ մենեջմենթական թիմի այլ անդամի հետ ավելի հաճախշփումից: Դա ևս մեկ նշան է, որ ինչ-որ մեկը պատրաստվում է դուրս գալ:

17. Պարտականությունները հանձնարարում է ուրիշներին

Ձեր թիմի անդամներից մեկը հանկարծ սկսել է իր աշխատանքը ուրիշների՞ն փոխանցել: Քանի դեռ դա չի արվել ղեկավարության կողմից, շանսեր կան, որ աշխատողն արդեն մի ոտքով այլ ընկերությունում է:

18. Չի առաջարկում նոր գաղափարներ

Երբ աշխատակիցը կիսում է նորարար գաղափարներ կամ մոտեցումներ, նշանակում է, որ նա ներգրավված է և ցանկանում է լինել կազմակերպության արժեքավոր անդամ: Իսկ եթե նա արդեն դադարել է նոր գաղափարներ կամ առաջարկներ անել, կարող եք վստահ լինել, որ նա այլևս շահագրգռված չէ ընկերության կատարելագործմամբ:

19. Երկարատև ընդմիջումներ է վերցնում

Ընդմիջումներն անհրաժեշտ են, սակայն եթե նկատում եք, որ աշխատակիցը ավելի հաճախակի ու ավելի երկար ընդմիջումներ է ունենում, նա, ամենայն հավանականությամբ, ներգրավված չէ գործընթացին: Նա կարող է այդ ժամանակն անցկացնել հնարավոր գործատուների հետ ճաշի հանդիպումների վրա:

20. Ճշգրիտ ժամին աշխատանքի ներկայացում և մեկնում

Եթե նախկինում աշխատողը կարող էր վաղ ժամանել, ուշ հեռանալ կամ կամավոր մասնակցել լրացուցիչ ծրագրի, ապա կարմիր ազդանշան է, եթե նա այժմ ժամանում և հեռանում է ճշգրիտ ժամին, կամ՝ միշտ ուշ է ներկայանում: Նկատի ունեցեք, եթե նա միշտ վաղ է հեռանում, կարող եք վստահ լինել, որ նա լքում է ընկերությունը:

21. Սկսել է բողոքել

«Եթե սովորաբար երջանիկ և գոհունակ աշխատողը հանկարծ սկսում է բողոքել, ավելի ուշադիր եղեք», — ասում է հյուսիսարևելյան նահանգների գործատուների ասոցիացիան: «Արդյո՞ք բողոքը գործատուի քաղաքականության, թե՞ կառավարման որոշումների մասին է: Սովորաբար սա վկայում է այն մասին, որ ինչ-որ բան այն չէ: Չներգրավված աշխատողը ամենայն հավանականությամբ փնտրում է նոր հնարավորություններ և կարող է նաև դժգոհություն տարածել այլոց մեջ»:

22. Վերջերս ստացել է լիցենզիա կամ հավատարմագիր

Երբեմն աշխատակիցը ստանում է նոր հավատարմագրում` Ձեր ընկերության ավելի արժեքավոր անդամ դառնալու համար: Բայց կան նաև այլ դեպքեր: Երբեմն աշխատողը ճանապարհին է կամ արդեն ստացել է մասնագիտական որևէ կոչում, աստիճան և ոչինչ չի ասում:

Սովորաբար, հետագա կրթությունն այն նշանն է, որ աշխատողն իրեն ավելի գրավիչ է դարձնում հնարավոր գործատուների համար: Ի վերջո, ինչու՞ ներդնի ժամանակն ու գումար ինքն իրեն բարելավելու համար, եթե մնում է իր ներկայիս դիրքում:

23. Գաղտնի է դարձել

Արդյո՞ք աշխատակիցն աշխատանքում ցուցադրում է գաղտնի վարք: Արդյո՞ք նա միանգամից արգելափակում է իր համակարգչի էկրանը, ծածկում սեղանի թղթերը կամ գրասենյակի դռները սովորականից ավելի հաճախ ու տևական: Դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ նա ուսումնասիրում է աշխատանքի ընդունման կայքերը կամ արդեն հեռահար աշխատում այլ տեղում:

24. Դադարեցրել է հեռախոսազանգերին կամ նամակներին անդրադարձը

«Եթե Ձեր թիմի անդամներից մեկը մտածում է հրաժարականի մասին, ապա նա ավելի քիչ է ձգտում շփվել՝ նախընտրելով ավելի քիչ նամակագրություն, անձնական շփումներ», — ասում է Լին Թեյլորը:

25. Դուք վատ կանխազգացում ունեք

Գիտությունը ապացուցել է, որ ներքին ձայնին լսելը շատ կարևոր է: Եթե Դուք ունեք կասկածներ, որ աշխատողի մոտ ամեն ինչ չէ, որ լավ է, կա հավանականություն, որ Դուք սխալ չեք:

Եվ, ըստ էության, ավելի լավ կլինի ոչ թե կոտրված տաշտակը հայտնաբերել ու փորձել հասկանալ արդյո՞ք աշխատակիցը պատրաստվում է Ձեզ լքել, այլ նախապես ձեռնարկել տարատեսակ միջոցառումներ՝ աշխատակիցների շրջանառությունը նվազեցնելու, նրան Ձեզ ավելի հավատարիմ ու մոտ պահելու համար։

Աշխատանքի աղբյուրը այստեղ՝

Տվյալ նյութերի շարքն իրականացվում է Անի Մերուժանի Մարգարյանի հետ՝ ծառայելով Հայաստանում ՄՌԿ ոլորտի ամրացմանը։ Այս նպատակին ուղղված` որոշել ենք նախևառաջ հնարավորինս շատ նյութեր հասանելի դարձնել հայերեն տարբերակով։

Միացեք նաև մեր տելեգրամյան խմբին «Հայաֆիկացման» շարքի այլ հոդվածներ կարդալու համար`https://lnkd.in/dVHcANk ։

ՄՌԿ էնտուզիաստ՝ Նանե

--

--